Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գրառում է արել, որում անդրադարձել է Իրանի ու ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրին։ Նա հուշագիրն անվանել է պատմական ու գրառմանը կից տեղադրել հուշագրի անգլերեն տեքստը։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ ուժեղ Իրանի կողմից, առ այն որ խաղաղությունը կդառնա իրական փոխադարձ հարգանքի շնորհիվ», – գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները և բացել Հորմուզի նեղուցը։ Հուշագիրը ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի նախագահները։








