22-06-2026 / 13:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահու. Իսրայելը կմնա Լիբանանի անվտանգության գոտում այնքան, որքան անհրաժեշտ է

2026/06/22 10:54
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կպահպանեն իրենց ներկայությունը Հարավային Լիբանանում՝ երկրի հյուսիսային շրջանները «Հեզբոլլահի» հարձակումներից պաշտպանելու համար: Փոխանցում են իսրայելական ԶԼՄ-ները:

«Մենք հասել ենք հսկայական նվաճումների, և չենք հրաժարվի դրանցից: Մենք կմնանք հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսի սիրելի բնակիչներին և Իսրայելի բոլոր քաղաքացիներին «Հեզբոլլահի» հարձակումներից պաշտպանելու համար»,- ընդգծել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի հայտարարությանն արձագանքել է «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը՝ շեշտելով, որ Լիբանանում Իսրայելի ներկայությունը բացառվում է, և որևէ «անվտանգության գոտի» գոյություն ունենալ չի կարող։ Ըստ նրա՝ ինքնիշխանության պահպանման համար պատասխանատու է միայն Լիբանանի ազգային բանակը, որի հետ իրենք համագործակցում են։

Միևնույն ժամանակ, իրանական «Tasnim» գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բոլոր բանակցությունները, եթե Իսրայելը դուրս չգա Հարավային Լիբանանից: Իրանական կողմի պնդմամբ՝ առանց Վաշինգտոնի հետ կնքված նախնական հուշագրի 1-ին կետի կատարման (բոլոր ճակատներում պատերազմի դադարեցում և Լիբանանի տարածքային ամբողջականության ապահովում), երկխոսությունն անիմաստ է:

Նշենք, որ Լիբանանի հարավում Իսրայելը գրավել է մոտ 602 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է Լիբանանի տարածքի մոտ 6%-ը։ Այդ տարածքները Թել Ավիվը «անվտանգության գոտի» է համարում:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց կա. կողմերը ձևավորում են Բարձր մակարդակի կոմիտե և ապաէսկալացիոն կենտրոն

Հաջորդ Lուրը

CNN․ Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին տասնյակ միլիարդավոր դոլարներ է արժեցել

Այլ Լուրեր

ԱՄՆ

CNN․ Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին տասնյակ միլիարդավոր դոլարներ է արժեցել

22/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց կա. կողմերը ձևավորում են Բարձր մակարդակի կոմիտե և ապաէսկալացիոն կենտրոն

22/06/2026
Անվտանգություն

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026
Հաջորդ Lուրը

CNN․ Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին տասնյակ միլիարդավոր դոլարներ է արժեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սև ծովում հարձակում է եղել թուրքական նավի վրա. Կա զոհ

22/06/2026

Թուրքիայի մի շարք հասարակական գործիչներ կոչ են անում բացել հայ-թուրքական սահմանը

22/06/2026

CNN․ Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին տասնյակ միլիարդավոր դոլարներ է արժեցել

22/06/2026

Նեթանյահու. Իսրայելը կմնա Լիբանանի անվտանգության գոտում այնքան, որքան անհրաժեշտ է

22/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)