09-08-2026 / 22:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հորմուզի նեղուցում նավերի հոսքը կտրուկ նվազել է

2026/06/22 13:59
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Տնտեսություն, Քաղաքականություն

Հունիսի 21-ին Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 12 նավ, մինչդեռ նախորդ օրը՝ 35: Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով «Windward» ընկերության տվյալներին, նեղուց մուտք գործած նավերից հինգն անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգերը։

Նավերի հոսքի նվազումն արձանագրվել է այն բանից հետո, երբ նույն օրն ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր նեղուցը փակելու մտադրության մասին՝ ի պատասխան Լիբանանում Իսրայելի գործողությունների: Թեև ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել էր նեղուցի փաստացի շրջափակումը՝ պնդելով, որ անվտանգ նավարկությունը պահպանվում է, ստեղծված անորոշությունը ստիպել էր նավերին դիմել անվտանգության լրացուցիչ միջոցների և անջատել տեղորոշման համակարգերը։

Լարվածության ֆոնին, հունիսի 21-ին Շվեյցարիայում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են ձևավորել ուղիղ կապի խողովակ՝ 60-օրյա անցումային շրջանում Հորմուզի նեղուցում միջադեպերից խուսափելու և առևտրային նավերի անվտանգ ու անվճար անցումն ապահովելու նպատակով։

Նշենք, որ Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի և հեղուկացված բնական գազի մոտ 20 տոկոսը։

Նախորդ Լուրը

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Հաջորդ Lուրը

Կոնստանտինովկան շրջափակման վտանգի տակ է. ռուսական ստորաբաժանումները մտել են քաղաք

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի պաշտպանական դոկտրինի էվոլյուցիան. «Բազմաշերտ զսպումից» մինչև «Ինտեգրված զսպման» համակարգ

09/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով ռուսական գազի արտահանումն Իրան. Խորհրդային խողովակաշարերից մինչև եվրասիական էներգետիկ միջանցքներ

08/08/2026
Թուրքիա

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը համատեղ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

07/08/2026
Հաջորդ Lուրը

Կոնստանտինովկան շրջափակման վտանգի տակ է. ռուսական ստորաբաժանումները մտել են քաղաք

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանի պաշտպանական դոկտրինի էվոլյուցիան. «Բազմաշերտ զսպումից» մինչև «Ինտեգրված զսպման» համակարգ

09/08/2026

Ադրբեջանի տարածքով ռուսական գազի արտահանումն Իրան. Խորհրդային խողովակաշարերից մինչև եվրասիական էներգետիկ միջանցքներ

08/08/2026

Դանուբի մակարդակի նվազման արդյունքում գերմանացի երկու զինվորի մասունքներ են հայտնաբերվել

07/08/2026

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը համատեղ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

07/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)