24-06-2026 / 21:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

2026/06/24 15:25
Հայաստան, Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը, որի շրջանակում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Համաձայնագրի արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։ Այն նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսական վերափոխմանը՝ բարելավելով գործարար և ներդրումային միջավայրը, խթանելով ներդրումներն ու առևտուրը, ինչպես նաև նպաստելով ավելի կանաչ, ներառական և դիմակայուն տնտեսության ձևավորմանը։

Ֆորումը նվիրված էր ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գործունեության 50-ամյակին, որին մասնակցել են տարբեր երկրների ղեկավարներ, պետական պաշտոնյաներ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զարգացման ոլորտի փորձագետներ։

Ֆորումի ընթացքում Վահե Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի, ինչպես նաև հիմնադրամի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացման առաջնահերթություններին, միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը և նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։

Նախարարության գնահատմամբ՝ նոր վարկային ծրագիրը կնպաստի երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման համար։

Նախորդ Լուրը

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կընտրի ԵԱՏՄ-ն

Հաջորդ Lուրը

Լեհ պատգամավորը կոչ է արել երկրից վտարել բոլոր ուկրաինացիներին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026
Կարևոր

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կընտրի ԵԱՏՄ-ն

24/06/2026
Ադրբեջան

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Մինչև վերջ լինելու ենք Կովկասի խաղաղության գործընթացի կողքին

24/06/2026
Հաջորդ Lուրը

Լեհ պատգամավորը կոչ է արել երկրից վտարել բոլոր ուկրաինացիներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անոմալ շոգի պատճառով այցելուների համար փակվել է Էյֆելյան աշտարակը

24/06/2026

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026

Լեհ պատգամավորը կոչ է արել երկրից վտարել բոլոր ուկրաինացիներին

24/06/2026

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)