Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- նշել Ռուբինյանը։
Հարցին, թե ո՞վ կարող է նրան փոխարինել այդ պաշտոնում, Ռուբինյանը պատասխանեց, որ այս պահին տեղեկություն չունի։
«Որքան տեղյակ եմ, դեռ պարզ չէ, թե ով է լինելու։ Բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը։







