Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի, իսկ վիրավորների թիվը՝ 16740-ի։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:
Ռոդրիգեսը նշել է, որ իրենց տները կորցրած քաղաքացիների համար ստեղծված ժամանակավոր կացարանների թիվը հասել է 87-ի, իսկ կարիքավորներին հասցվել է ավելի քան 9603 տոննա սնունդ։








