09-07-2026 / 13:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի 5 նահանգում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ

2026/07/09 11:02
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը հուլիսի 8-ին հարվածների նոր փուլ են իրականացրել Իրանի տարածքում: Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածների նպատակն է էլ ավելի թուլացնել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Թեհրանի կարողությունները:

Ըստ հաղորդագրության՝ ամերիկյան ուժերը խոցել են Իրանի ափամերձ գոտում գտնվող շուրջ 90 ռազմական թիրախ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ:

Իրանական կողմի հաղորդմամբ՝ երկրի 5 նահանգում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը: 

Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին ի պատասխան՝ մեծաքանակ հարվածային ԱԹՍ-ներով թիրախավորել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ վառելիքի պահեստարաններ Բահրեյնում, «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր Քուվեյթում, արբանյակային կայաններ Կատարում:

Հիշեցնենք, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվել է օրեր առաջ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումից հետո:

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն Իրանում հարվածել է Հյուսիս-Հարավ միջանցքի արևելյան երթուղու մաս կազմող կամրջին

Հաջորդ Lուրը

Փեզեշքիանը հայերենով երախտագիտություն է հայտնել Փաշինյանին

Այլ Լուրեր

Իրան

«Pars Air»-ը Շիրազ-Երևան-Շիրազ երթուղով կանոնավոր չվերթներ է մեկնարկել

09/07/2026
Ադրբեջան

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են պետական սահմանի շուրջ 13 կմ հատված. Բայրամով

09/07/2026
Իրան

Փեզեշքիանը հայերենով երախտագիտություն է հայտնել Փաշինյանին

09/07/2026
Հաջորդ Lուրը

Փեզեշքիանը հայերենով երախտագիտություն է հայտնել Փաշինյանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Pars Air»-ը Շիրազ-Երևան-Շիրազ երթուղով կանոնավոր չվերթներ է մեկնարկել

09/07/2026

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են պետական սահմանի շուրջ 13 կմ հատված. Բայրամով

09/07/2026

Փեզեշքիանը հայերենով երախտագիտություն է հայտնել Փաշինյանին

09/07/2026

Իրանի 5 նահանգում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ

09/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)