09-07-2026 / 17:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն հավանություն է տվել Գերմանիային «Tomahawk» թևավոր հրթիռների վաճառքին. Մերց

2026/07/09 15:15
ԱՄՆ, Անվտանգություն, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել Գերմանիային մեծ հեռահարության «Tomahawk» թևավոր հրթիռների վաճառքին: Այս մասին Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Փոխանցում է Die Welt-ը:

«Սրանով մենք փակում ենք մեր պաշտպանության մեջ առկա կարևոր ռազմավարական բացը»,- ընդգծել է Մերցը:

Կանցլերը հրթիռների ձեռքբերման կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն հավելել է, որ Գերմանիան միևնույն ժամանակ շարունակելու է աշխատել «սեփական եվրոպական համակարգերի մշակման» ուղղությամբ, որոնք հետագայում կարող են տեղակայվել Եվրոպայում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մայիսի սկզբին հայտարարել էր Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության կրճատման մասին: Այդ ժամանակ Վաշինգտոնը կասեցրել էր նաև «Tomahawk» հրթիռներով զինված հրետանային գումարտակի տեղակայումը Գերմանիայում, որը խոստացվել էր դեռևս նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք:

Անդրադառնալով Թրամփի այդ որոշմանը՝ Ֆրիդրիխ Մերցը նշել էր, որ Միացյալ Նահանգներն ինքը բավարար քանակությամբ «Tomahawk» հրթիռներ չունի՝ հաշվի առնելով Իրանի դեմ պատերազմը: Այնուամենայնիվ, կանցլերն ընդգծել էր, որ հրթիռների տեղակայման հնարավորությունը դեռ կորսված չէ: Որպես այլընտրանք քննարկվում էր նաև գերմանական և ամերիկյան ընկերությունների համատեղ ձեռնարկության միջոցով «Tomahawk»-ների արտադրություն հենց Գերմանիայում:

Tags: ԱՄՆԳերմանիա
Նախորդ Լուրը

Էրդողան. Չենք ուզում, որ Հորմուզի նեղուցը դառնա պատերազմական գոտի

Հաջորդ Lուրը

Թրամփը պատրաստվում է Սիրիան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026
ԱՄՆ

Թրամփը պատրաստվում է Սիրիան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից

09/07/2026
Հայաստան

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը նոր կառավարության կազմում

09/07/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը պատրաստվում է Սիրիան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026

Թուրքիան բնակչության թվաքանակով աշխարհում 18-րդն է

09/07/2026

Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռը

09/07/2026

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5,8%

09/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)