15-07-2026 / 12:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին

2026/07/15 10:52
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարել Թեհրանի հետ և իրանական կողմին հորդորել քննարկումների միջոցով վերջ տալ հակամարտությանը։ «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նախազգուշացրել է, որ համաձայնության չգալու դեպքում ամերիկյան զինուժի գործողություններն էլ ավելի կսաստկանան:

«Հաջորդ շաբաթ նրանց համար իրավիճակն իսկապես կվատթարանա, քանի որ հերթը հասնելու է էլեկտրակայաններին ու կամուրջներին։ Մենք պատրաստվում ենք շարքից հանել դրանք, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը՝ կրկնելով հակամարտության սրման վերաբերյալ նախկինում արված իր սպառնալիքները։

Պատասխանելով այն հարցին, թե որքան կտևեն ամերիկյան հարձակումները, Թրամփը շեշտել է, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ինքը չհայտարարի, որ դա բավական է։

Թեհրանն իր հերթին, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, հերքել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններ են անցկացրել: ԻԻՀ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է, որ վերջին մեկ ամսում Իրանն ԱՄՆ-ի հետ քննարկումներ չի ունեցել:

Նշենք, որ ամերիկյան զինված ուժերն արդեն չորրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանին: Հուլիսի 14-ից նրանք վերականգնել են նաև իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը:

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Վաշինգտոնը մինչև սեպտեմբերի 30-ը լիովին դուրս կբերի իր զորքերն Իրաքից

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Օդեսային․ կան զոհեր և վիրավորներ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Աշխարհի առաջնություն․ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

15/07/2026
ԱՄՆ

Վաշինգտոնը մինչև սեպտեմբերի 30-ը լիովին դուրս կբերի իր զորքերն Իրաքից

15/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին

15/07/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Օդեսային․ կան զոհեր և վիրավորներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Աշխարհի առաջնություն․ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

15/07/2026

Զիդանը կստանձնի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

15/07/2026

Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Օդեսային․ կան զոհեր և վիրավորներ

15/07/2026

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին

15/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)