Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան 2026 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կանցկացնեն «Eternity-2026» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները։ Բացի այդ, ներգրավված կլինեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Հաղորդագրության համաձայն՝ «Eternity-2026» զորավարժությունների սցենարը նախատեսում է ռազմավարական նշանակության օբյեկտների և մասնակից երկրների տարածքով անցնող հաղորդակցային ուղիների պահպանության ու պաշտպանության մարտավարական գործողությունների մշակում։








