Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ֆրանսիայի իշխանությունները ուրբաթ օրը ամբողջությամբ տարհանել են Կապ Ֆերրե թերակղզին, իսկ Իսպանիայում հրդեհների ծուխը պատել է ամբողջ երկինքը, կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։
Նշենք, որ սովորաբար Եվրոպայում ամռան ամիսներին անտառային հրդեհներ են բռնկվում: Ըստ Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի տվյալների՝ այս տարի այրված տարածքների ծավալը զգալիորեն գերազանցում է նույն ժամանակահատվածի տարեկան միջին ցուցանիշը։







