Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 19 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։ Փոխանցում է Interfax-ը:
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ 18 վիրավոր տեղափոխվել է Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Վեց վիրավորի վիճակը ծանր է։
Նշենք, որ վերջին շրջանում ՌԴ և Ուկրաինայի փոխադարձ հարվածներն ակտիվացել են:




