28-07-2026 / 18:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ Գազայի հրադադարի շուրջ բանակցությունների համար

2026/07/28 16:57
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Palestine Chronicle»-ը։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության համաձայն՝ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի պաշտոնյաների, ինչպես նաև Եգիպտոսից, Կատարից և Թուրքիայից միջնորդների հետ։ Նախատեսվում են նաև քննարկումներ պաղեստինյան տարբեր խմբավորումների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ըստ աղբյուրի` բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հրադադարի պահպանման և համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը, ինչպես նաև դրա երկրորդ փուլին անցնելու հնարավորությունը։ Քննարկումների առանցքում կլինի նաև Գազայի հատվածում ստեղծված հումանիտար իրավիճակը։

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունները բազմիցս խախտելու, Գազայի տարբեր հատվածներում հարձակումները շարունակելու և մարդասիրական օգնության մուտքը սահմանափակելու մեջ։

Բանակցությունները տեղի են ունենում նաև Գազայի հետպատերազմյան կառավարման վերաբերյալ նոր առաջարկների ֆոնին։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննարկվում է այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» և միջազգային ուժերի ներգրավմամբ կառավարման փորձնական ծրագիր, որի շրջանակում Գազայի՝ ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները կարող է կառավարել պաղեստինյան տեխնոկրատական հանձնաժողովը՝ միջազգային ուժերի աջակցությամբ։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմՀԱՄԱՍ
Նախորդ Լուրը

Կիևը հերքում է Իրաքում քաղաքացիական թիրախների դեմ հարձակումներին իր առնչությունը

Այլ Լուրեր

Միջազգային

Կիևը հերքում է Իրաքում քաղաքացիական թիրախների դեմ հարձակումներին իր առնչությունը

28/07/2026
Իրան

Օմանն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցի կառավարման տարածաշրջանային մեխանիզմ

28/07/2026
Իրան

Իրանում մահապատժի են ենթարկել բողոքի ակցիաների երկու մասնակցի

28/07/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ Գազայի հրադադարի շուրջ բանակցությունների համար

28/07/2026

Կիևը հերքում է Իրաքում քաղաքացիական թիրախների դեմ հարձակումներին իր առնչությունը

28/07/2026

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետ չի նշել. Պեսկով

28/07/2026

Օմանն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցի կառավարման տարածաշրջանային մեխանիզմ

28/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)