Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր:
Կասիսը նաև իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ՝ վերահաստատելով Շվեյցարիայի աջակցությունը Հարավային Կովկասում երկխոսությանը և երկարատև խաղաղությանը։







