06-08-2026 / 12:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիստան և Բելուջիստանում ձերբակալվել է ութ ահաբեկիչ. ԻՀՊԿ

2026/08/06 10:26
Անվտանգություն, Իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հայտնել է երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում 8 զինված ահաբեկչի ձերբակալության մասին։ Փոխանցում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Ըստ ԻՀՊԿ հաղորդագրության՝ ձերբակալվածները զինված խմբեր են ձևավորել և նահանգի կենտրոնական շրջաններում անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացրել, այդ թվում՝ հարձակվել են ռազմական ու պարեկային պահակակետերի վրա:

«Հետախուզական ծառայությունների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում խումբը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք», – նշել է կորպուսը։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ խմբավորման հիմնական նպատակներից է եղել ռազմական ու ոստիկանական օբյեկտների, ինչպես նաև նահանգի զարգացման ու շինարարական ծրագրերում ներգրավված ընկերությունների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը։

«Բացի այդ, ձերբակալվածները, համագործակցելով ահաբեկչական խմբավորումների հետ, առևանգել են տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերն իրականացնող ինժեներներին, որոնց հետագայում փոխանցել են սահմանից դուրս գտնվող ահաբեկչական խմբավորումներին»,- նշվել է հաղորդագրությունում։

Tags: ահաբեկիչներԻրան
Նախորդ Լուրը

Հորմուզի հարցով Իրան-Օման համատեղ հայտարարությունն առաջիկայում պատրաստ կլինի

Հաջորդ Lուրը

Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վենս․ Իրանի հետ խաղաղության բանակցությունները բարդ և երկար գործընթաց կլինեն

06/08/2026
ԱՄՆ

Հորմուզի հարցով Իրան-Օման համատեղ հայտարարությունն առաջիկայում պատրաստ կլինի

06/08/2026
ԱՄՆ

Պենտագոնը կայքից հեռացրել է զինատեսակների փորձարկումների վերջին 25 տարվա զեկույցները. Bloomberg

06/08/2026
Հաջորդ Lուրը

Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինան 2022 թվականից ի վեր ստացել է մոտ 200 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում

06/08/2026

Վենս․ Իրանի հետ խաղաղության բանակցությունները բարդ և երկար գործընթաց կլինեն

06/08/2026

Ադրբեջանում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում

06/08/2026

Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

06/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)