10-08-2026 / 13:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը

2026/08/10 11:26
ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը: Այս մասին հայտնում է «BBC»-ն։

«Իսրայելը մերժում է 15 կետից բաղկացած փաստաթուղթը։ Իսրայելի բանակը որևէ դուրսբերում չի իրականացնի և կշարունակի չեզոքացնել մեր ուժերին ու քաղաքացիներին սպառնացող վտանգներն այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն իրականում չի զինաթափվել»,- կառավարության նիստում հայտարարել է Նեթանյահուն։

Նա նաև հայտնել է, որ ծրագրի հետագա իրականացման շուրջ քննարկումները շարունակվում են ամերիկյան կողմի հետ։ «Դրանք գաղափարներ ունեն։ Դրանցից որոշներն ընդունելի են մեզ համար, որոշները՝ ոչ, և մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումն այս հարցերում»,- ասել է Իսրայելի վարչապետը։

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդը» նախորդ ամիս հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ՀԱՄԱՍ-ի և Գազայում գործող մյուս զինված խմբավորումների «ամբողջական զինաթափման» շուրջ։ ՀԱՄԱՍ-ը, սակայն, ծանր սպառազինությունը հանձնելը պայմանավորել է Իսրայելի կողմից «ագրեսիայի բոլոր ձևերի» դադարեցմամբ և Գազայից իսրայելական ուժերի դուրսբերմամբ։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը «BBC»-ին հայտնել է, որ շարժումը վերահաստատում է իր հանձնառությունը ձեռք բերված պայմանավորվածություններին և պատրաստ է «լրջորեն և պատասխանատու կերպով» մասնակցել 15 կետից բաղկացած ծրագրի իրականացմանը։ Շարժումը միջնորդներին կոչ է արել ապահովել բոլոր կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարումը։

Միաժամանակ «Խաղաղության խորհրդի» բարձրաստիճան ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված ծրագիրը շարունակում է մնալ Գազայի հարցում առաջ շարժվելու միակ ճանապարհը։ Նրա խոսքով՝ Իսրայելից զորքերի դուրսբերում չի պահանջվի այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր չէ հաստատել, որ ՀԱՄԱՍ-ն իրական քայլեր է ձեռնարկում զինաթափման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Թրամփի ծրագիրը, որը ներկայացվել էր 2025 թվականի սեպտեմբերին, նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում, իսրայելական ուժերի դուրսբերում Գազայից և տարածքի վերականգնում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր տեղահանվել է շուրջ 1,9 մլն մարդ՝ տարածքի բնակչության մոտ 90 տոկոսը։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 73 հազար մարդ։

Tags: ԱՄՆԳազաԻսրայելՊաղեստինա-իսրայելական հակամարտություն
Նախորդ Լուրը

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

Հաջորդ Lուրը

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

10/08/2026
Մերձավոր Արևելք

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

10/08/2026
Մերձավոր Արևելք

Էր Ռիադի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել

10/08/2026
Հաջորդ Lուրը

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

10/08/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը

10/08/2026

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

10/08/2026

Էր Ռիադի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել

10/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)