Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի շրջանում գտնվող երկու գյուղերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Վասյուտինսկե բնակավայրի նկատմամբ, որը գտնվում է Կրամատորսկի «ամրոց-քաղաքից» մի քանի կիլոմետր արևելք, և Տորեցկի նկատմամբ, որը գտնվում է Դրուժկովկա քաղաքից հարավ-արևմուտք։
Նշենք, որ հուլիսի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ուկրաինայում ևս չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Ըստ գերատեսչության՝ խոսքը Խարկովի մարզի Յուրչենկովո, Սումիի մարզի Մոգրիցա և Մալայա Սլոբոդկա գյուղերի, ինչպես նաև Դոնեցկի շրջանում գտնվող Կրասնոյարսկոյե բնակավայրի մասին է։
Ուկրաինական կողմը ՌԴ ՊՆ-ի վերջին հայտարարությունը դեռևս չի մեկնաբանել։








