11-08-2026 / 14:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկագետ. Այս պահին TRIPP-ին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները

2026/08/11 11:27
Ադրբեջան, ԱՄՆ, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հարավային Կովկասում Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանն ու «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագծի իրականացման առանձնահատկություններին՝ ընդգծելով Վաշինգտոնի համար դրա ռազմավարական նշանակությունը։

«Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին է՝ ինչպես նաև Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու հեռանկարի մասին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ստեղծում է անխափան հաղորդակցային ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս գաղափարը նոր չէ, սակայն իրացման այս փուլին երբեք չի հասել:

Պարզ է, որ այստեղ էական է ժամանակի գործոնը և նախագիծը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել: Հենց դրանով է պայմամավորված այն, որ այս գործընթացում էապես նվազեցված է վաշինգտոնյան բյուրոկրատիայի դերը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ, որպեսզի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչվի, և դրա առաջխաղացման ճանապարհին Վաշինգտոնի վարչական համակարգում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան՝ ազդելով ծրագրի իրականացման ժամանակացույցի վրա։

Խոսքը վերաբերում է թե՛ Պետդեպարտամենտին, որտեղ որոշումների կայացման գործընթացը հաճախ կարող է դանդաղ լինել, թե՛ Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ նույնպես որոշումները և մշակվող սցենարները կարող են բավականին երկար տևել։ Հիմա այս խոչընդհոտները փաստացի չկան: Երկու մրցակից կառույցներն էլ ղեկավարում է Ռուբիոն և որոշումները, իչպես ես նկատում եմ, բավականին արագ են կայացվում՝ գոնե այս նախագծի մասով:

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Կոնստանտին Սոկոլովի նշանակմանը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չեղավ։ Նրա նշանակումը պետք է դիտարկել հենց նույն ռազմավարական համատեքստում։ Սոկոլովը բավականին լավ է ճանաչում Հայաստանի բիզնես միջավայրը՝ թե՛ դրա դրական, թե՛ բացասական կողմերը։ Սակայն այստեղ կարևոր է, որ նրա նշանակումը ևս տեղավորվում է բյուրոկրատիան կրճատելու տրամաբանության մեջ։ Նա ունի ուղիղ կապ Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերի հետ և TRIPP-ի և ամբողջ նախագծի իրականացման գործընթացում օգտվելու է վարչակազմի անմիջական և անվերապահ աջակցությունից:

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները։ Վերջիվերջո, TRIPP-ը Իրանի սահմանին ամենամոտը գտնվող ամերիկյան ռազմավարական նախագիծն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար սա որոշ անհանգստություններ կարող է ստեղծել ամերիկյան կողմի մոտ, մանավանդ այս լարված փուլում, ինչի հետևանքով ծրագրի կյանքի կոչումը կարող է դանդաղել»,-գրել է Սարգսյանը:

Tags: TRIPPԱՄՆՀայաստան
Նախորդ Լուրը

Վորոնեժի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով Wildberries-ի երկու պահեստ է այրվել

Հաջորդ Lուրը

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Սիրիայից հեռացնել գաղտնի օբյեկտում հայտնաբերված միջուկային նյութը

11/08/2026
ՌԴ

Կալաձե. Վրաստանի նախկին իշխանությունների հակառուսական հռետորաբանությունը փոխվել է Ուկրաինայի պատերազմից հետո

11/08/2026
Ադրբեջան

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածել

11/08/2026
Հաջորդ Lուրը

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին

11/08/2026

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Սիրիայից հեռացնել գաղտնի օբյեկտում հայտնաբերված միջուկային նյութը

11/08/2026

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել

11/08/2026

Ամերիկագետ. Այս պահին TRIPP-ին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները

11/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)