Օգոստոսի 10-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերն ու վստահության ամրապնդման հնարավորությունները։
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրներին անդրադառնալու կարևորությունը։







