02-10-2026 / 18:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն ռուս լրագրողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

2026/08/18 11:30
Ադրբեջան, ՌԴ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, «Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար Իվան Կնյազևի, քաղաքագետ ու մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի և հեռուստալրագրող Ալեքսեյ Չադաևի դեմ։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ դատարանի որոշմամբ՝ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ ադրբեջանական կողմի՝ քրեական հետապնդման հիմք են հանդիսացել Սեմյոն Ուրալովի YouTube-յան ալիքով հեռարձակվող «Чистота понимания» հաղորդաշարի թողարկումները։ Մասնավորապես, հուլիսի 14-ի հաղորդման ընթացքում, ըստ դատախազության, «Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի փոխելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինչպես նաև ազգային ատելություն և թշնամանք հարուցելու» կոչեր են հնչել։

Բացի այդ, գերատեսչությունը նշում է, որ օգոստոսի 13-ի թողարկման ժամանակ Ադրբեջանի դեմ «բռնի միջոցների կիրառման», ինչպես նաև առանձին անձանց «ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ պահելու և նպատակային չեզոքացման» վերաբերյալ հայտարարություններ են հնչել։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության որոշմամբ՝ Ուրալովին, Կնյազևին և Չադաևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-2 (ահաբեկչության բացահայտ կոչեր), 281.2 (պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր) և 283.2.1 (ազգային ատելության և թշնամանքի հարուցում) հոդվածներով։

Դատախազությունը հայտնել է, որ քանի որ նշված անձինք գտնվում են Ադրբեջանի տարածքից դուրս, կառույցը դիմել է գործընկեր պետությունների իրավապահ մարմիններին՝ նրանց հայտնաբերման և հանձնման նպատակով: Ըստ Բաքվի՝ քայլեր են ձեռնարկվում նաև Ինտերպոլի խողովակներով հետախուզում կազմակերպելու ուղղությամբ։

Tags: ԱդրբեջանԱդրբեջան-ՌԴ հարաբերություններՌԴ
Նախորդ Լուրը

2026-ին Ադրբեջանի անվտանգային կառույցներում առնվազն 38 զինծառայող է մահացել

Հաջորդ Lուրը

Թուրքիայում ՀՀ քաղաքացի երեխաներին կարող են արգելել սովորել հայկական դպրոցներում

Այլ Լուրեր

ՌԴ

Սանկտ Պետերբուրգում պատմական առանձնատուն է հրդեհվել

02/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանում սկանդալ է հասունանում Հայաստան անցած զինծառայողի շուրջ

02/10/2026
Ադրբեջան

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում ՀՀ քաղաքացի երեխաներին կարող են արգելել սովորել հայկական դպրոցներում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սանկտ Պետերբուրգում պատմական առանձնատուն է հրդեհվել

02/10/2026

Ադրբեջանում սկանդալ է հասունանում Հայաստան անցած զինծառայողի շուրջ

02/10/2026

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)