14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը տպավորիչ արդյունք է գրանցել օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում։ Հայ շախմատիստը հերթական տուրում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ «Titled Tuesday» առցանց մրցաշարը կազմակերպվում է բացառապես ՖԻԴԵ-ի կոչում ունեցող շախմատիստների համար ու բաղկացած է 11 տուրից։ Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին տրվում է ընդամենը 5 րոպե ժամանակ։








