05-10-2026 / 09:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ սահմանապահները փուլային կերպով կստանձնեն պետական սահմանի ամբողջական պահպանությունը

2026/08/20 13:35
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

ՀՀ սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները փուլային կերպով կընդլայնվեն՝ սահմանի ամբողջական պահպանությունը հետագայում ստանձնելու հեռանկարով։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2026-2031 թթ ծրագրում։

Ծրագրում նշվում է, որ սահմանների համալիր կառավարումը պետք է նպաստի ոչ միայն երկրի անվտանգային միջավայրի ապահովմանը, այլև ուղևորահոսքերի, արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, ինչպես նաև հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը։ Կառավարությունը կարևորում է նաև միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը՝ հաշվի առնելով Հայաստանը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղություն փոխակերպելու հեռանկարը։

Նախատեսվում է ներդնել ԵՄ և միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան սահմանների համալիր կառավարման համակարգ՝ ժամանակակից կենսաչափական տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ։ Միաժամանակ սահմանապահ ծառայությունը կփոխակերպվի՝ ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով։

Կառավարությունը նախատեսում է նաև համապարփակ արդիականացնել միգրացիայի կառավարման համակարգը՝ հստակեցնելով վիզային քաղաքականությունը, կատարելագործելով մուտքի և կացության մեխանիզմները, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելման և ապաստանի համակարգերը։ Բացի այդ, նախատեսվում է ներդնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական համակարգ։

Tags: ՀՀսահման
Նախորդ Լուրը

Թուրքիայի բնակչությունը գերազանցել է 86,3 միլիոնը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումն ապահովելու համար

Այլ Լուրեր

Կարևոր

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

05/10/2026
ԱՄՆ

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026
Ադրբեջան

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումն ապահովելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

05/10/2026

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն վեց մարդ է զոհվել, վնասվել է Կիևի Հյուսիսային կամուրջը

03/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)