20-08-2026 / 15:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումն ապահովելու համար

2026/08/20 14:28
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք

ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում նավագնացության համար գաղտնի միջանցք են ստեղծել, որով օրական միլիոնավոր բարել նավթ է դուրս բերվում տարածաշրջանից: Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի՝ արդեն մի քանի շաբաթ իրականացվող գործողության շրջանակում Օմանի ափամերձ հարավային երթուղով ամեն գիշեր 15-ից 20 տանկեր մուտք ու ելք են անում նեղուցով, և օրական մոտ 10 միլիոն բարել նավթ, որը կազմում է նախապատերազմյան ծավալի շուրջ կեսը, դուրս է բերվում հակամարտության գոտուց և մատակարարվում համաշխարհային շուկա:

Axios-ը նշում է, որ ամերիկյան զինուժը ոչ միայն ուղեկցում է նավթով բեռնված նավերը, այլև աջակցում է դատարկ նավթատարներին Արաբական ծովից մուտք գործել Պարսից ծոց, բեռնվել Պարսից ծոցի երկրների նավահանգիստներում և ապահով դուրս գալ:

«ԱՄՆ ՌՕՈւ կործանիչներն մշտական հսկողություն են իրականացնում օդում՝ նավերը պաշտպանելով իրանական թևավոր հրթիռների և ԱԹՍ-ների հարվածներից: Գործողությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության իրականացրած երկշաբաթյա ռազմական արշավից հետո, որը շարքից հանել է Իրանի ռադարային և ծովային դիտարկման համակարգերը»,- գրել է պարբերականը:

Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զրկվել է նեղուցի հարավային հատվածը լիարժեք վերահսկելու հնարավորությունից և նավերի ուղղությամբ հարվածներ է հասցնում գրեթե «կույր» եղանակով: «Չնայած որոշ հարձակումներին՝ ամերիկյան ուժերը հաջողությամբ խոցում են սպառնալիքները. օրինակ՝ այս շաբաթվա սկզբին խոցվել է իրանական 8 ԱԹՍ և 2 թևավոր հրթիռ»,- լրատվամիջոցին են հայտնել ԱՄՆ պաշտոնյաները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Հորմուզի նեղուցով «ահռելի քանակությամբ նավթ է դուրս գալիս»: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնն այժմ բանակցություններ չի վարում Թեհրանի հետ՝ դրանք անվանելով «ժամանակի կորուստ»:

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմՀորմուզի նեղուց
Նախորդ Լուրը

ՀՀ սահմանապահները փուլային կերպով կստանձնեն պետական սահմանի ամբողջական պահպանությունը

Հաջորդ Lուրը

Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ

Այլ Լուրեր

FILE - Israeli Prime Minister Benjamin Netanyahu chairs a cabinet meeting at the Kirya military base, which houses the Israeli Ministry of Defence, in Tel Aviv, Israel, Sunday, Dec . 24, 2023. Israel’s Supreme Court on Monday, Jan. 1, 2024, struck down a key component of Netanyahu’s contentious judicial overhaul, a decision that threatens to reopen the fissures in Israeli society that preceded the country’s ongoing war against Hamas.(AP Photo/Ohad Zwigenberg, Pool, File)
Թուրքիա

Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու

20/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ զինված ուժերում Իրանի հետ պատերազմի ընթացքում վիրավորվածների թիվն անցել է 750-ը

20/08/2026
ԱՄՆ

Թրամփն Իրանին տնտեսական պատերազմ է հայտարարել

20/08/2026
Հաջորդ Lուրը

Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ

20/08/2026

ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումն ապահովելու համար

20/08/2026

ՀՀ սահմանապահները փուլային կերպով կստանձնեն պետական սահմանի ամբողջական պահպանությունը

20/08/2026

Թուրքիայի բնակչությունը գերազանցել է 86,3 միլիոնը

20/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)