Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թուրքեր Արըին։ Այդ մասին հայտնում են վրացական աղբյուրները։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությունը և հարաբերությունների խորացման հնարավորությունները։
Հանդիպմանը կարևորվել են նաև համատեղ տարածաշրջանային նախագծերը և առևտրատնտեսական կապերի ամրապնդումը։
Նշենք, որ Մուստաֆա Թուրքեր Արըն Վրաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2026-ի մարտին։ Իսկ մինչ այդ եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Գերմանիայում։







