Հայաստանը շատ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրավիճակով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարելու որոշումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա։
«Բնականաբար, մեզ շատ է անհանգստացնում Միացյալ Նահանգների և Իրանի միջև իրավիճակը։ Մենք այս թեմայով շատ սերտ համագործակցում ենք ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Իրանի հետ և ցանկանում ենք, որ այս իրավիճակը հնարավորինս արագ հանգուցալուծվի»,- ասել է Փաշինյանը։







