21-08-2026 / 09:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վենս. Տնտեսական ճնշումը փոխում է հնարավոր համաձայնագրի շուրջ Թեհրանի հաշվարկները

2026/08/21 09:04
ԱՄՆ, Իրան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ԱՄՆ-ի ամենաարդյունավետ գործիքն է, սակայն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը հիշեցնում է «նուրբ պար»: Այս մասին հայտնում է CNN-ը:

Վենսը նշել է, որ երբ Վաշինգտոնը տնտեսական ճնշում է գործադրում Իրանի վրա, Թեհրանն իր հերթին փորձում է պատասխան տնտեսական քայլեր ձեռնարկել, թեև վերջին շաբաթներին իրանական կողմն անհամեմատ ավելի մեծ ճնշում է զգում:

Վենսի խոսքով՝ Իրանը փորձում է փակել Հորմուզի նեղուցը, իսկ ամերիկյան կողմի նպատակն է բավարար ծավալով նավթ ու գազ դուրս բերել տարածաշրջանից, որպեսզի թեթևացնի էներգետիկ գների ծանրությունը սպառողների համար: Նա հավելել է, որ առևտրային նավերի ուղղությամբ հարվածների համար Իրանին պատժելը լուրջ տնտեսական ճնշում է ստեղծում, ինչը փոխում է Թեհրանի հաշվարկները հնարավոր համաձայնագրի շուրջ:

Վաշինգտոնի վերջնական նպատակը, ըստ փոխնախագահի, տեղում այնպիսի իրականություն ստեղծելն է, որտեղ Իրանի միջուկային օբյեկտները ոչ միայն ոչնչացված կլինեն, այլև երկիրը երբեք չի փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները:

Անդրադառնալով համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակին՝ ԱՄՆ փոխնախագահն ընդունել է, որ նավթի գներն աճել են, ինչն ամերիկացիները զգում են բենզալցակայաններում: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Սպիտակ տունը ջանքեր է գործադրում՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգությունն ու էներգակիրների փոխադրումն ապահովելու ուղղությամբ:

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Մեզ շատ է անհանգստացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող իրավիճակը․ Փաշինյան

Հաջորդ Lուրը

«USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք՝ փոխարինելու «USS Abraham Lincoln»-ին

Այլ Լուրեր

ԱՄՆ

«USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք՝ փոխարինելու «USS Abraham Lincoln»-ին

21/08/2026
ԱՄՆ

Մեզ շատ է անհանգստացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող իրավիճակը․ Փաշինյան

20/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումն ապահովելու համար

20/08/2026
Հաջորդ Lուրը

«USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք՝ փոխարինելու «USS Abraham Lincoln»-ին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք՝ փոխարինելու «USS Abraham Lincoln»-ին

21/08/2026

Վենս. Տնտեսական ճնշումը փոխում է հնարավոր համաձայնագրի շուրջ Թեհրանի հաշվարկները

21/08/2026

Մեզ շատ է անհանգստացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող իրավիճակը․ Փաշինյան

20/08/2026

Կացը Էրդողանին կոչ է արել չփորձել Իսրայելի վճռականությունը

20/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)