24-08-2026 / 20:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

2026/08/24 15:00
Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս, Տնտեսություն

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն՝ շեշտը դնելով արևային էներգետիկայի և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացման վրա։ Այս մասին, «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ էներգետիկ անկախության հասնելու հեռանկարը վերջին տարիներին ավելի իրատեսական է դարձել՝ հատկապես վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման շնորհիվ։ «Հայաստանի Հանրապետությունը արևային հսկայական ռեսուրս ունի, և մենք այս ռեսուրսը զարգացրել ենք։ 2018 թվականի 16 մեգավատի դիմաց այսօր ունենք 1213 մեգավատ արևային էլեկտրակայաններ», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ փուլում Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի կուտակիչների ներդրում, որոնք հնարավորություն կտան ցերեկային ժամերին արտադրված արևային էներգիան կուտակել և օգտագործել գիշերը։

Մինչև 2031 թվականը կառավարությունը նախատեսում է ունենալ առնվազն 800 մեգավատ հզորությամբ կուտակիչ կայաններ։ Փաշինյանի խոսքով՝ այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ գերազանցում է գործող ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը։

Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային՝ նշելով, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում։

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է», – ասել է Փաշինյանը։

Միաժամանակ նա չի բացառել, որ տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն տան 2036 թվականից հետո ևս մեկ անգամ երկարաձգել Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը։

Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն այդ հարցով բանակցություններ է վարում հնարավոր գործընկերների հետ, իսկ շահագործման ժամկետի հնարավոր երկարաձգման վերաբերյալ որոշումը կընդունվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ համագործակցությամբ։

Tags: ԷներգետիկաՀԱԷԿՀայաստան
Նախորդ Լուրը

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ «Ադիլեթ»-ը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

Հաջորդ Lուրը

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

Այլ Լուրեր

Հայաստան

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026
Հայաստան

Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Պեսկով

24/08/2026
Կարևոր

Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնել․ Փաշինյան

24/08/2026
Հաջորդ Lուրը

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)