10-10-2026 / 03:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում․ ՌԴ ԱԳՆ

2026/08/25 10:02
Կարևոր, Հայաստան, ՌԴ, Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն ներկայում չի իրականացվում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմանները տարածվում են Հայաստանի վրա, Աղասանդյանը նշել է․ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացվում»։

Միաժամանակ նա նշել է, որ այդ ուղղությամբ Երևանի հետ համագործակցությունը պահպանվում է երկկողմ ձևաչափով։ «Կա անհրաժեշտ իրավական բազա, որը, ի թիվս այլնի, նախատեսում է նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ արտոնյալ պայմաններով», – ասել է Աղասանդյանը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ կլինի կոնսենսուս։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և, ամենայն հավանականությամբ, անդամ երկրների ղեկավարները կքննարկեն նաև Հայաստանի ձայնի իրավունքի հարցը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Tags: ՀայաստանՀԱՊԿՌԴ
Նախորդ Լուրը

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հաջորդ Lուրը

Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտել մինչև 2030 թվականը. ՌԴ պատգամավոր

Այլ Լուրեր

Վրաստան

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026
Ադրբեջան

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026
Իրան

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026
Հաջորդ Lուրը

Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտել մինչև 2030 թվականը. ՌԴ պատգամավոր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)