Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Այցը նախատեսվում է այս տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված չեն: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։
Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակել Մոսկվա իր առաջիկա այցի ընթացքում։







