07-09-2026 / 16:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև 2032 թվականը Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման համար կներդնի մոտ 7 մլրդ դոլար․ Կոբախիձե

2026/09/07 14:40
Հարավային Կովկաս, Միջազգային, Վրաստան, Տնտեսություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը մինչև 2032 թվականը նախատեսում է մոտ 7 միլիարդ դոլար ներդնել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համար։ Այս մասին նա հայտարարել է Բաթումում անցկացվող Վրաստանի միջազգային ծովային ֆորումում։

Կոբախիձեի խոսքով՝ ներդրումները պետք է նպաստեն «Միջին միջանցքի» զարգացմանն ու Վրաստանի՝ Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային հանգույցի դերի ամրապնդմանը։

Նա նշել է, որ երկրի 10-ամյա ծրագիրը նախատեսում է երկաթուղիների և նավահանգիստների հզորությունների կրկնապատկում, միջազգային օդանավակայանների հզորությունների եռապատկում, ինչպես նաև բեռնափոխադրումների ժամանակի կրճատում։ Վարչապետի տվյալներով՝ միայն այս տարի «Վրացական երկաթուղիների» ենթակառուցվածքների և շարժակազմի արդիականացման համար կներդրվի ավելի քան 1 միլիարդ լարի։ Նա նաև հայտնել է, որ Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու շինարարության շուրջ 75%-ն արդեն ավարտվել է։

Կոբախիձեն նշել է, որ «Միջին միջանցքի» արդյունավետությունը կախված է տարածաշրջանի երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և համակարգերի փոխկապակցվածությունից։ Նա որպես օրինակ նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ ընդգծելով նաև Սև ծովի կապի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։

Նշենք, որ «Միջին միջանցքը» Չինաստանը և Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային երթուղի է, որն անցնում է Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով։

Tags: Միջին միջանցքՎրաստան
Նախորդ Լուրը

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

Հաջորդ Lուրը

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Անվտանգություն

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Ադրբեջան

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026
Հաջորդ Lուրը

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026

Մինչև 2032 թվականը Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման համար կներդնի մոտ 7 մլրդ դոլար․ Կոբախիձե

07/09/2026

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)