24-10-2026 / 11:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

2026/09/07 16:06
ԱՄՆ, Անվտանգություն, Միջազգային, ՌԴ, Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են պատերազմի ավարտի հնարավոր պայմանները, անվտանգության և տնտեսական երաշխիքները, ինչպես նաև Ուկրաինային կարճաժամկետ աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ukrainska Pravda-ն:

Զելենսկիի խոսքով՝ սեպտեմբերի 6-ին կայացել է բանակցությունների երեք փուլ, որոնք, նրա գնահատմամբ, եղել են բովանդակալից։ «Եթե պատերազմը շարունակվի ձմռանը, իսկ այս պահին այդպես է թվում, մենք մեծապես ապավինում ենք «ձմեռային փաթեթին»», – ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այդ փաթեթի շրջանակում Ուկրաինան ակնկալում է հակաօդային պաշտպանության միջոցներ, աջակցություն էներգետիկ ոլորտին, ինչպես նաև ամերիկյան հեղուկացված բնական գազի օգտագործման հնարավորություն։

Զելենսկին նաև անդրադարձել է տարածքային հարցին՝ նշելով, որ այն շարունակում է մնալ հրատապ։

«Տարածքային հարցը շարունակում է մնալ հրատապ։ Դա չի նշանակում, որ մենք դրա մասին երկար ենք խոսել, սակայն մենք հնարավորություն ունեցանք և քննարկեցինք այն։ Ես շարունակում եմ այն դիրքորոշմանը, որ նման բարդ հարցերը կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև անվտանգության և տնտեսական երաշխիքները, Ուկրաինայի վերականգնումն ու երկրի բարգավաճման ծրագիրը։ «Մեր զինված ուժերը պետք է ուժեղ լինեն, և դա մեզ համար անվտանգության հիմնական երաշխիքն է։ Այս ամենը ռեսուրսներ է պահանջում։ Հետևաբար երաշխիքները պետք է լինեն ուժեղ և հստակ», – ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները գնացքով ժամանել են Կիև, որտեղ նրանց Սոֆիայի հրապարակում դիմավորել է Վոլոդիմիր Զելենսկին։ Այնուհետև նրանք այցելել են Սուրբ Սոֆիայի տաճար, որից հետո անցել բանակցությունների։

Tags: Ուկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)