Ուկրաինական անօդաչու սարքերը սեպտեմբերի 8-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Սարատովի մարզի ուղղությամբ։ Հարձակման թիրախում եղել է նավթավերամշակման գործարանը: Այս մասին հայտնել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը, փոխանցում է «Deutsche Welle»-ն։
Բուսարգինի խոսքով՝ վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, որոնցից վեցը հոսպիտալացվել է։ Հարձակման հետևանքով Սարատովի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել։
Գիշերը պայթյուններ են լսվել նաև Էնգելս քաղաքում, որտեղ գործել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր թիրախներից մեկը կարող էր լինել «Էնգելս-2» ռազմական օդանավակայանը, սակայն դրա ուղղությամբ հարվածի մասին պաշտոնական տեղեկություն չկա։







