2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը զինծառայող են, իսկ 78-ը՝ քաղաքացիական անձ։ Եվս 191 անձի գտնվելու վայրն անհայտ է։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տվյալներով՝ անհայտ կորած 191 անձանցից 172-ը զինծառայող են, իսկ 19-ը՝ քաղաքացիական անձ։
Քննչական կոմիտեն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից ավելի վաղ հնչեցված զոհերի թվին։ Նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ այդ տվյալը ներկայացնելիս շփոթմունք է տեղի ունեցել։
Քննչական կոմիտեն կոչ է արել զերծ մնալ պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շահարկումներից և հիմք ընդունել միայն կառույցի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները։








