Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի խաղալիքների խանութներից մեկում վաճառքի է հայտնվել խաղային հավաքածու՝ ադրբեջանցի և հայ զինվորների ֆիգուրներով։ Մադրիդում բնակվող ադրբեջանցին լուսանկարել է հավաքածուն և հրապարակել Facebook-ի իր էջում։
Հավաքածուում ներկայացված են հայ և ադրբեջանցի զինվորների ֆիգուրներ, տանկեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։








