Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 16-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Թուրքիայի առողջպահաության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է հունիսի 15-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 42․032 թեստ, որոնցից 1․592-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, առողջացել է 947 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 179․831 հաստատված դեպք և մահվան 4․825 դեպք, առողջացել է 152․364 հիվանդ:
Ադրբեջանում հունիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 367 նոր դեպք, 156 մարդ ապաքինվել է, 3 մարդ մահացել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում մինչև այժմ կորոնավիրուսով է վարակվել 10․324 մարդ, նրանցից 5․739-ը ապաքինվել է, 122-ը՝ մահացել: Իրականացվել է 386․898 թեստ:
Վրաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 մարդ: Տվյալները հրապարակվել են stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից մինչև այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 879, ապաքինվել` 724 մարդ: Այս ընթացքում գրանցվել է 14 մահ: Կարանտինային ռեժիմում է 2ղ710, հատուկ վերահսկողության ներքո` 267 մարդ: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․563-ով՝ կազմելով 192․439: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․449 էր։ Նույն ժաանակահատվածում մահվան 115 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9․065: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 113 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 152․675 : Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 150․590 էր: 2․815 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1․293․609 թեստ է անցկացվել։
Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17․489-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 425-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, որոնցից 8-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 293 դեպք կա, այլ պատճառով՝ 96։ Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6․571 է։ Փաստացի բուժվողների թիվը 10․529 է։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 85․556 թեստ։
Արցախում հունիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ևս 1 դեպք է գրանցվել։ Այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 79-ի, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Մեկուսացման մեջ է գտնվում 99 քաղաքացի: Ապաքինվել է 54 անձ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ 1373 թեստավորում է անցկացվել։