15-09-2026 / 14:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն առաջին անգամ տիեզերքում զենք տեղադրելու մասին է հայտնել

2026/09/15 12:39
ԱՄՆ, Անվտանգություն, Քաղաքականություն

ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Երկրի ուղեծրում տեղակայել է տիեզերական զենք, որը կարող է օգտագործվել հարձակողական նպատակներով։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը հայտարարել է, որ ուղեծրում տեղակայված զենքն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը հակառակորդի հնարավոր գործողություններից պաշտպանելու համար։ Նա չի հայտնել, թե ինչ հնարավորություններ ունի այդ համակարգը և երբ է այն ուղեծիր դուրս բերվել։

ԱՄՆ զինված ուժերի ղեկավարները նախկինում հայտարարել էին տիեզերքում ռազմական կարողությունների ընդլայնման ծրագրերի մասին՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը մշակում են ամերիկյան արբանյակները խափանելու կամ ոչնչացնելու միջոցներ։

Նշենք, որ 2019 թվականին ստեղծվել է ԱՄՆ «Space Force»-ը, որի հայտարարված նպատակն է տիեզերքում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ կապի և հետախուզության համար օգտագործվող արբանյակների պաշտպանության ապահովումը:

Հավելենք, որ 1967 թվականին ընդունված «Տիեզերական տարածության մասին պայմանագիրը» միջազգային համաձայնագիր է, որը սահմանում է տիեզերքում պետությունների գործունեության հիմնական կանոնները։ Այն արգելում է Երկրի ուղեծրում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի տեղակայումը, սակայն չի արգելում այլ տեսակի տիեզերական սպառազինությունների տեղակայումը։

Tags: ԱՄՆտիեզերք
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «VTB Bank»-ի նկատմամբ

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «VTB Bank»-ի նկատմամբ

15/09/2026
ԱՄՆ

Հութիները նոր հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

15/09/2026
Անվտանգություն

Հայաստանը Գյումրիի ռազմաբազան դուրս բերելու հարցով Մոսկվային չի դիմել. ՌԴ ԱԳՆ

15/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ն առաջին անգամ տիեզերքում զենք տեղադրելու մասին է հայտնել

15/09/2026

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «VTB Bank»-ի նկատմամբ

15/09/2026

Հութիները նոր հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

15/09/2026

Հայաստանը Գյումրիի ռազմաբազան դուրս բերելու հարցով Մոսկվային չի դիմել. ՌԴ ԱԳՆ

15/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)