ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին։ Թրամփի կարծիքով՝ Թեհրանը ձգտում է խաղաղության համաձայնագիր կնքել։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
«Մենք հուսով ենք, որ մոտենում ենք պատերազմի ավարտին։ Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Կտեսնենք, թե ինչպես է դա աշխատելու», – Հյուսիսային Կարոլինայում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքերով՝ Իրանը «շատ էր ուզում համաձայնագիր կնքել»։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն իրանական կողմից տեղեկացվել է այս որոշման մասին միջնորդների միջոցով, թե՞ ուղղակիորեն, Թրամփը պատասխանել է՝ «ուղղակիորեն»։








