Պակիստանի օդուժը հարվածներ է հասցրել Աֆղանստանի արևելքում՝ երկու երկրների սահմանին մոտ գտնվող շրջաններին։ Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ սպանվել է 28 զինյալ, իսկ Աֆղանստանի իշխանությունները հայտնել են երեք քաղաքացիական անձի զոհվելու և չորսի վիրավորվելու մասին։ Քաղաքացիական զոհերի մասին տեղեկությունը հաստատել է նաև ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցության առաքելությունը, այս մասին հայտնել է «Associated Press»-ը։
Նշվում է, որ հարվածները հաջորդել են Պակիստանում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք զինված հարձակումների։ Պակիստանի իշխանությունները դրանց համար մեղադրում են «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորմանը՝ պնդելով, որ դրա անդամները գործում են Աֆղանստանի տարածքից։
«TTP»-ն Պակիստանում գործող զինված խմբավորում է, որը առանձին է գործում Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան»-ից, սակայն համարվում է դրա դաշնակիցը։
Աֆղանստանի իշխանությունները հերքում են Պակիստանի մեղադրանքները։







