Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի համակարգը՝ վերացնելով Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը և մշտական անդամակցության ինստիտուտը։ Նա նաև առաջարկել է մեծացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը։
Էրդողանի խոսքով՝ Անվտանգության խորհրդի կազմում նոր մշտական անդամների ավելացումը չի լուծի խնդիրը, քանի որ այդ դեպքում նույն արտոնությունը պարզապես կտրվի այլ պետությունների։ Նա առաջարկել է, որ Անվտանգության խորհրդի անդամներն ընտրվեն Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որոշակի ժամկետով և ռոտացիոն սկզբունքով։







