Մոսկվան ԵԱՏՄ անդամ երկրների մայրաքաղաքների շարքում զբաղեցնում է առաջին տեղը միջին աշխատավարձի մակարդակով, իսկ Երևանը՝ նախավերջինը։ Այդ մասին հայտնում է «Alpha news»-ը։
Մոսկվայում միջին ամսական եկամուտը կազմում է մոտ 197 հազար ռուբլի կամ 2058 դոլար։ Երկրորդ տեղում Մինսկն է, որտեղ միջին աշխատավարձը հասնում է մոտ 1036 դոլարի։ Աստանայում միջին ցուցանիշը կազմում է 631.5 հազար տենգե կամ մոտ 1003 դոլար։
Երևանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 953 դոլար կամ մոտ 346.500 դրամ։







