ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է «Axios»-ի տեղեկությունը, թե Վաշինգտոնը պատրաստ է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ապասառեցնել իրանական միջոցները՝ Թեհրանի միջուկային ծրագրի հարցում կոնկրետ զիջումների դիմաց։
«Սա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
«Truth Social»-ում Թրամփը գրել է, որ «Axios»-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և պնդել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացում կամ սառեցված միջոցների վերադարձ չի առաջարկել։
«Axios»-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր նաև, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Ըստ լրատվականի՝ կողմերի ներկայացուցիչները քննարկում են հնարավոր համաձայնության պայմանները, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը։ ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունները դրական և կառուցողական են, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե ինչ քայլեր պետք է իրականացնի յուրաքանչյուր կողմ և ինչ հերթականությամբ։
Միաժամանակ Թրամփը հայտնել է, որ ակնկալում է այս շաբաթ շարունակել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։







