Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չշտապել Եվրամիությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում։ Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Պետք չէ շտապել հրաժարվել այն ամենից, ինչն այսօր քեզ օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից։ Խնդրում եմ ձեզ՝ մի՛ շտապեք դրանից հեռանալ։ Հավատացե՛ք ինձ՝ հին նախագահիս, գրեթե 30 տարի է՝ աշխատում եմ․ մեզ ոչ մի տեղ չեն սպասում»,- ասել է Լուկաշենկոն։
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը՝ Բելառուսի նախագահը հավելել է․ «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում»։







