05-10-2026 / 16:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

2026/10/05 14:21
Անվտանգություն, Քաղաքականություն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Նա նաև հայտնել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար ևս 350 մլն եվրո հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է «The Guardian»-ը։

Մերցի խոսքով՝ Գերմանիան նախատեսում է ֆինանսավորել նաև ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը որսալու համար նախատեսված դրոնների համատեղ արտադրությունը։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ վերջին շաբաթներին տեխնիկական զգալի առաջընթաց է գրանցվել, ինչը հնարավորություն է տալիս արագացնել դրանց արտադրությունը։

Մերցի այցի ընթացքում գերմանական ընկերությունների ներկայացուցիչները Ուկրաինայի հետ ստորագրել են նաև 14 համաձայնագիր՝ մոտ 6,6 մլրդ եվրո ընդհանուր արժեքով։

Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի աջակցությունը պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ, այլև Եվրոպայի անվտանգության շահերով։ Նա Ռուսաստանին մեղադրել է նաև կիբերհարձակումներ և ապատեղեկատվական արշավներ իրականացնելու մեջ։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը, իր կարծիքով, կարող է ռեակտիվ դրոնների տեխնոլոգիան փոխանցած լինել Հյուսիսային Կորեային։ Նա նշել է, որ Փհենյանը Ռուսաստանին արդեն տրամադրել է հրետանային զինամթերք և բալիստիկ հրթիռներ

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլ կազմակերպել։

Կիևում Մերցի գտնվելու ընթացքում քաղաքում մի քանի անգամ հնչել են օդային տագնապի ազդանշաններ և պայթյունների ձայներ։ «The Guardian»-ի փոխանցմամբ՝ ռուսական դրոնը հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային կամրջին։ Ավելի ուշ ռուսական ավիահարված է հասցվել Խարկովին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։

Tags: ԳերմանիաՈւկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

Հաջորդ Lուրը

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

Այլ Լուրեր

ԱՄՆ

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026
Իրան

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026
Անվտանգություն

Մեդվեդևը հայտարարել է՝ որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը

05/10/2026
Հաջորդ Lուրը

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

05/10/2026

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

05/10/2026

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

05/10/2026

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)