05-10-2026 / 16:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

2026/10/05 15:13
Միջազգային

Ֆրանսիայում հոկտեմբերի 5-ին մոտ 500 ավագ դպրոցում դասերը ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել են՝ անվտանգության խնդիրների պատճառով։ Երկրում նախորդ շաբաթվանից սկսվել են աշակերտների բողոքի ցույցեր և արդեն տարածվել են Փարիզից դուրս՝ հասնելով նաև այլ քաղաքներ։ Այս մասին հայտնել է «BBC»-ն։

Աշակերտները բողոքում են դպրոցներում ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և շենքերի վատ վիճակից՝ պահանջելով ավելի լավ պայմաններ և լրացուցիչ ռեսուրսներ։ Վերջին օրերին ցույցերի ընթացքում որոշ վայրերում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։

Կրթության նախարար Էդուար Գեֆրայը հայտնել է, որ բողոքի շարժման սկսվելուց հետո 24 դպրոց այրվել կամ թալանվել է, իսկ կրթության ոլորտի 78 աշխատակից վիրավորվել է։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսի տվյալներով՝ միայն ուրբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է 1747 մարդու։ «AFP»-ի հաղորդմամբ՝ ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվածների թիվը գերազանցել է 5000-ը, որոնց շուրջ 85%-ը անչափահասներ են։

Բողոքի կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցերը կշարունակվեն նաև երեքշաբթի։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դպրոցներում դասերը շարունակելու, կրթական պայմանները բարելավելու և դպրոցական օրն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Tags: Ֆրանսիա
Նախորդ Լուրը

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

Այլ Լուրեր

Իրան

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

05/10/2026
Իրան

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026
Անվտանգություն

Մեդվեդևը հայտարարել է՝ որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը

05/10/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերը

05/10/2026

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

05/10/2026

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

05/10/2026

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)