07-10-2026 / 15:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարին ձերբակալել են լրտեսության կասկածանքով․ քննվում է Ադրբեջանի հետ կապը

2026/10/07 13:58
Անվտանգություն, Միջազգային, Քաղաքականություն

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Օգուստ Հանինգը ձերբակալվել է լրտեսության, պետական դավաճանության և օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցության կասկածանքով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի դաշնային դատախազությունը, փոխանցում է AFP-ն։

Դատախազությունը չի հայտնել, թե օտարերկրյա որ պետությունների հետ է կապվում գործը։ AFP-ի տեղեկություններով՝ դրանց թվում Ռուսաստանը չէ։ Գերմանական Der Spiegel ամսագիրը, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել է, որ Հանինգը կապի մեջ է եղել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի հետ։

80-ամյա Հանինգը BND-ն ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Գերմանիայի դաշնային դատախազության տվյալներով՝ նա իր նախկին աշխատակից Մանֆրեդ Դ.-ից ստացել է գաղտնի տեղեկություններ և դրանց հիման վրա նյութեր պատրաստել օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցչի համար։

Մանֆրեդ Դ.-ն նույնպես ձերբակալվել է։ Նա մինչև 2026 թվականի մարտը շարունակել է աշխատել BND-ում և, ըստ քննության, իր պաշտոնի շնորհիվ հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկությունների։ Քննիչների տվյալներով՝ նա Հանինգին գումարի դիմաց փոխանցել է մոտ 2000 փաստաթուղթ, որոնցից շատերը եղել են գաղտնի և նախատեսված միայն ծառայության ներքին օգտագործման համար։

Գերմանիայի հանրային հեռարձակողների միավորման (ARD) հաղորդմամբ ՝ փաստաթղթերում տեղեկություններ են եղել նաև Իրանի միջուկային ծրագրի և Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ։ Դրանց մի մասը, ըստ աղբյուրի, ստացվել է նաև Գերմանիայի գործընկեր երկրների հետախուզական ծառայություններից։

Tags: ԱդրբեջանԳերմանիաԼրտեսություն
Նախորդ Լուրը

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի

Հաջորդ Lուրը

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

Այլ Լուրեր

Հայաստան

Հնդկաստանը Հայաստանում կարող է սկսել «Pinaka Mk-II MLRS» հրթիռների արտադրություն. IDRW

07/10/2026
Միջազգային

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի

07/10/2026
ԱՄՆ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել երկիրը

07/10/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հնդկաստանը Հայաստանում կարող է սկսել «Pinaka Mk-II MLRS» հրթիռների արտադրություն. IDRW

07/10/2026

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրան վաճառելու փորձը

07/10/2026

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

07/10/2026

Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարին ձերբակալել են լրտեսության կասկածանքով․ քննվում է Ադրբեջանի հետ կապը

07/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)