Ադրբեջանում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով տուժածների թիվը հասել է 443-ի։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Ջաբրայիլի շրջանում, որտեղ հակահետևակային ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել հայր և որդի։
Մասնավորապես, 1966 թվականին ծնված Աշրաֆ Գահրամանովը վնասվածքներ է ստացել հակահետևակային ականի պայթյունի հետևանքով այն տարածքում, որտեղ ավելի վաղ նույն պատճառով տուժել էր նրա որդին՝ Օրխան Գահրամանովը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ արել ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրում ականների դեմ պայքարի աշխատանքներին։








