Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱՊԾԾ) հայտնել է, որ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսական բանակը հարվածել է ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով մահացել է 30 մարդ, իսկ 18-ը՝ վիրավորվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածից հետո ավտոբուսում հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան սոցցանցում գրառում է արել և նշել, որ վերջին օրերին Ուկրաինայի նկատմամբ իրականացվում են ինտենսիվ օդային հարձակումներ։
Սիբիհան հայտնել է, որ ռուսական բանակը հոկտեմբերի 7-ին հարձակվել է Պրիլուկի քաղաքի վրա, երեկ Կրամատորսկում թիրախավորել է երկու ուղևորատար ավտոբուս, և որ վերջին օրերին հարձակումներ են իրականացվել նաև մայրաքաղաք Կիևի վրա, որի արդյունքում զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ 215-ը։







