Վրաստանի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող ՀՀ քաղաքացու։ «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածը ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնությամբ գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ խմբակային սպանության, խուլիգանության և զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։








