Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։
Նախագահներն անդրադարձել են նաև համատեղ պայմանավորվածություններին և ընթացիկ նախագծերին՝ կարևորելով ձեռք բերված համաձայնությունների իրականացումն արագացնելու, ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու և համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական, առևտրային, տարանցիկ և տարածաշրջանային ոլորտներում կապերի ամրապնդմանը։ Կողմերը նաև կարևորել են երկու երկրների պաշտոնյաների միջև կառուցողական երկխոսության և խորհրդակցությունների շարունակականությունը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։







