Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի և Կասպից ծովի բնապահպանական համաժողովի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում են անցկացրել։
Region Monitor-ի հաղորդմամբ՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցության ամրապնդման և զարգացման ուղիների, ինչպես նաև Կասպից ծովին առնչվող ու տարածաշրջանային հարցերի շուրջ:







